Հետևեք մեզ։

Ավաղ, Վլադիմիր, Դուք եք մեղավոր․ Հիլարի Քլինթոնը ՆԱՏՕ-ի ընդլայնման համար մեղադրել է Պուտինին

14:41, 27 սեպտեմբեր 2023
Ավաղ, Վլադիմիր, Դուք եք մեղավոր․ Հիլարի Քլինթոնը ՆԱՏՕ-ի ընդլայնման համար մեղադրել է Պուտինին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անվանական դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ ինքն է մեղավոր ՆԱՏՕ-ի ընդլայնման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ավաղ, Վլադիմիր։ Դուք ինքներդ եք դրանում մեղավոր»,- ասել է Քլինթոնը՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սկսել է ընդլայնվել ռուս քաղաքական գործիչների գործողությունների շնորհիվ։ Նրա խոսքով, ոչ ոք «ստիպված չէ անդամակցել ՆԱՏՕ-ին», դա յուրաքանչյուր երկրի սեփական ընտրությունն է։