Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ևս հաստատեց Ռուբեն Վարդանյանի ձերբակալման լուրը։
«Նա Բաքու քաղաք է բերվել Պետական սահմանային ծառայության Արագաշարժ շարժման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ձերբակալվածը հանձնվել է պետական համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտնել էր, որ ամուսնուն՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Հակարի կամուրջն անցնելիս։