Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրացեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կզատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադէբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է և տարվել Բաքու։