Կրեմլում տեղյակ չեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК թղթակիցը։
«Ոչ, ես նման տեղեկություն չունեմ։ Բայց ամեն դեպքում, նա նույնպես ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե կալանավորում է տեղի ունեցել։ Սա սովորական պրակտիկա է: Եվ, իհարկե, մենք կպաշտպանենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը։
Լրագրողները Պեսկովին հիշեցրել են, որ նախկինում էլ տեղեկություններ են եղել Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։
«Ես վստահ չեմ, ուստի չեմ համարձակվում հստակ մեկնաբանել։ Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա այլ հարց է։ Կրկին վախենում եմ սխալվելուց»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը։