Հետևեք մեզ։

Ո՞նց կարող գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից․ ի՞նչ են գրում սոցցանցերում Վարդանյանի գերեվաման մասին

15:58, 27 սեպտեմբեր 2023
Ո՞նց կարող գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից․ ի՞նչ են գրում սոցցանցերում Վարդանյանի գերեվաման մասին
Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Սոցիալական ցանցերում դրա վերաբերյալ տարբեր մասնագետներ իրենց կարծիքներն են գրում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
 
«Ո՞նց կարող գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ո՞նց, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք...գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»։
 
 
«Մատենա» միջազգային դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը գրում է․
«Ռուբենը ուժեղ է,
կոնսպիրոլոգները՝ դեբիլ,
չարախնդացողները՝ դավաճան:
Մենք էլ ենք ուժեղ և անելու ենք ամեն ինչ Ռուբենին ազատելու համար, որովհետև նա Հայաստանին է պետք»:
 
 
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան գրում է․
«Դուր ա գալիս Ռուբեն Վարդանյանը, թե ոչ (քննադատողներից մեկն էլ ես եմ), հայ մարդու ձերբակալությունը ադրբեջանական անցակետում չի կարող բանական մարդու մոտ չարախնդություն առաջացնի»։
 
 
Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը գրում է․
 
«Չլսեց Բաբայանին Ռուբեն Վարդանյանը. չհագավ սպարտիվկա ու բոթաս (նկարներից երևում է), իսկ ո՞րն ավելի լավ կլիներ` նաև սպիտակ կուրտկա` գուցե կապիշոնով։
Իսկ ավելի լուրջ, թշնամին թերևս գիտի ով է իրենից բան ներկայացնում (մեզ համար դրական իմաստով)։
Հուսով եմ, որ Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ ու առանց էական բացասական հետևանքների դուրս կգա իրավիճակից։
Հակառակը շատ մեծ հարված կլինի մեզ»։
 
 
Փաստաբան Սոս Սարգսյանը գրում է․
 
«Միայն այն, որ Ռուբեն Վարդանյանը Արցախի նակին պետնախարարն է բավարար է, որ ՀՀ իշխանությունները իրեն ազատելը սարքեն պատվի հարց։
Էլ չեմ խոսում, որ հայ է, ՀՀ քաղաքացի է և Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձ։
Յուրաքանչյուր հայի ձերբակալությունը Բաքվի ռեժիմի կողմից մեր բոլորի ամոթն ու խարանն է»։