Այս պահի դրությամբ ԼՂ-ից Հայաստան եկած շուրջ 100 քաղաքացիներ դիմել են՝ դպրոց հաճախելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիները արդեն ունեն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն և դիմում են դպրոց»,- ասել է Անդրեասյանը։
Նա հավելել է, որ դպրոցներ դիմելիս ԼՂ-ից տեղափոխված երեխաների համար որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի:
«Երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց»,- ասել է նա։