Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում, և նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է․ Մանե Թանդիլյան

16:29, 27 սեպտեմբեր 2023
Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում, և նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է․ Մանե Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
 
«Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։
Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։
Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։
Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։
Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի»։