«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր Թոմ Քաթինան արձագանքել է ադրբեջանցիների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը՝ դա համարելով տրամաբանությունից դուրս։
«Անհավատալի է, զայրացնող և սիրտ կոտրող։ Ռուբեն Վարդանյանը, լինելով կարեկից և անշահախնդիր մարդ, հենարան է եղել Արցախի ժողովրդի համար։ Տեղի ունեցածը տրամաբանության սահմաններից դուրս է: Ես աղոթում եմ Ռուբենի և նրա ընտանիքի համար»,- գրել է Քաթինան։