Կովկասի մահմեդականների վարչակազմի նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է հայ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման հավականության մասին։
Նա ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումը դեռ հնարավոր չէ։
«Հասկանալի չէ՝ կհանդիպե՞նք Հայաստանի հոգեւոր առաջնորդի հետ։ Մենք միշտ շփվել ենք Ռուսաստանի պատրիարք Կիրիլի միջոցով։ Սակայն հայ հոգեւոր առաջնորդի հետ մեր հանդիպումը դեռ հնարավոր չէ»,- ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն։