Հետևեք մեզ։

Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

20:39, 27 սեպտեմբեր 2023
Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ ամեն դեպքում, Ռուսաստանի շահերն Անդրկովկասում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել:

 

Պատասխանելով հարցին, թե կարող է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - հարցազրույցում ասել է ՌԴ նախարարը։

 

«Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում ձգտում էր իր թևի տակ վերցնել։ Այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ, շատ աննախանձելի է»,- նշել է Լավրովը: