Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը գրում է․
«Վատ կրթությունը, որևէ բանի ինքնուրույն չհասնելը, ցածր ինքնագնահատականը, չսիրվելը, կյանքում որևէ արժեք չստեղծելը բերում է նրան, որ մարդը դառնա մեծամիտ, չարախոս, բամբասկոտ, թիկունքից հարվածող, երկիր հանձնող և անմարդկային։ Ու այդպիսի մարդիկ սկսում են քննարկել ամեն ինչ և ամեն մեկին։ Բնականաբար, ամեն լավ բան վատ լույսի ներքո ներկայացնելը դարձել է նրանց կենսակերպը։
Համացանցը ողողված է անիմաստ որակումներով և կարծիքներով։ Այսօր չմարդկանց քննարկման թեման մարդասիրական բազմաթիվ ծրագրեր իրականացրած հայն է։
Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված ծրագրերի, նախաձեռնությունների կեսի֊կեսն էլ գոնե արած լինեք, ասենք` արդարացված է։ Ոչինչ չստեղծածները քննարկում են արժեք ստեղծողին....Բոլորը դարձել են սցենարիստներ...
10 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվելով, արցախցիների կողքին գտնվելով, Հայաստանում բազմաթիվ ծրագրեր արժանապատիվ իրականացնելով, մեր երկիրը բազմիցս, տարբեր հարթակներում հանրայնացնելով և միջազգայնացնելով է զբաղված եղել Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանում քանի՞ գործարար գիտեք, որ կրթության վրա է ներդրում արել...
Մեր կազմակերպությունն արդեն 10 տարուց ավելի ոլորտային հետազոտություններ է իրականացնում, ես ամեն անգամ զարմանում եմ, թե՞ ինչպես է լինում, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնություններից շատերը կամ ստեղծված և իրականացված ծրագրերը միշտ հայտնվում են լավագույնների մեջ։ Նա գիտի ինչն ինչպես անելու գաղտնիքը։ Ու ես հիմա շատ եմ ցավում այն փաստի համար, որ նա հայտնվել է թշնամու տարածքում։ Ու փոխանակ մտածենք, թե ինչպես հետ վերադարձնենք հային, սցենարներ ենք գրում, հրճվում ենք եղած փաստից։ Մենք ապրում ենք անտանելի իրողության մեջ` անմարդկային, չար, նախանձ .... Ի՞նչ անենք, որ նման խմբակները մի քիչ մարդանան։
2020 թվականի այս ողբերգական օրը սոցհարթակում կեղծ օրակարգերով հանդես եկողները թշնամիներ են...
Պատերազմից դասեր չքաղեցինք...»։