Հետևեք մեզ։

ՌԴ-ն չի կարողանա օգնել Վարդանյանին քաղաքացիությունից հրաժարվելուց հետո. ՌԴ պաշտոնյա

22:51, 27 սեպտեմբեր 2023
ՌԴ-ն չի կարողանա օգնել Վարդանյանին քաղաքացիությունից հրաժարվելուց հետո. ՌԴ պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, ինչը կարող է լավ օրինակ դառնալ նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն. Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։

 

Ադրբեջանի սահմանային ծառայությունը չորեքշաբթի հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել է Հայաստանի ուղղությամբ հեռանալու փորձի ժամանակ։ Անցյալ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։