Հետևեք մեզ։

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը

00:27, 28 սեպտեմբեր 2023
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: