Հետևեք մեզ։

Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, այսօր կմեկնեմ Շուշի. Դավիթ Բաբայանի հայտարարությունը

09:56, 28 սեպտեմբեր 2023
Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, այսօր կմեկնեմ Շուշի. Դավիթ Բաբայանի հայտարարությունը

Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Բաբայանը գրում է, այսօր մեկնում է Շուշի.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

 

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

 

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»։