Հետևեք մեզ։

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ

10:47, 28 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։

 

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ -ն. 

«Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

 

Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»։