Հետևեք մեզ։

Բաքվում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է

11:07, 28 սեպտեմբեր 2023
Բաքվում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է


Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ երեկ Լաչինի անցակետից ձերբակալված և Բաքու տարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։

Ըստ հաղորդագրության՝  նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցության, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Վարդանյանը կալանավորվել է։