Հետևեք մեզ։

Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչը, որոնք համարվում էին անհետ կորած, հայտնաբերվել են․ ԱԻՊԾ

11:19, 28 սեպտեմբեր 2023
Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչը, որոնք համարվում էին անհետ կորած, հայտնաբերվել են․ ԱԻՊԾ

Երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն։


Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ 


Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։