Հետևեք մեզ։

ԼՂ-ից իրենց կենդանիներով Հայաստան գալ ցանկացողները կարող են մոտենալ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսներին․ հայտարարություն

11:58, 28 սեպտեմբեր 2023
ԼՂ-ից իրենց կենդանիներով Հայաստան գալ ցանկացողները կարող են մոտենալ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսներին․ հայտարարություն

Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները անհրաժեշտությունից ելնելով մեկնելու են ԼՂ՝ մեր հայրենակիցների մուտքը ՀՀ կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։

«Բոլոր նրանք ովքեր դեռ չեն եկել ու իրենց կենդանիներով ցանկանում են տեղափոխվել Հայաստան,  կարող են մոտենալ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսներին: 

Խնդրում ու հորդորում ենք վերցնել միայն Ձեր կենդանիներին:

Հարցերի դեպքում կապ հաստատել ինձ հետ»,- գրել է նա։