Հետևեք մեզ։

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է․ shamshyan.com

12:23, 28 սեպտեմբեր 2023
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է․ shamshyan.com

Սեպտեմբերի 27-ին  ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Սահակ Հ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։