Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։
«Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն:
«Հայաստան» խմբակցություն
28.09.2023թ.»։