Հետևեք մեզ։

Շուշի-Բերձոր ճանապարհին խաղաղապահների վառելիքի մեքենան շրջվել է, հրդեհվել է հայերին պատկանող 2 ավտոմեքենա

12:45, 28 սեպտեմբեր 2023
Շուշի-Բերձոր ճանապարհին խաղաղապահների վառելիքի մեքենան շրջվել է, հրդեհվել է հայերին պատկանող 2 ավտոմեքենա

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր հատվածում, խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճամփեզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։  

Հրդեհը տարածվել է կայանված մեքենաների ուղղությամբ, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիների։