Հետևեք մեզ։

Հռոմի ստատուտի մասով ապրիլ ամսին Հայաստանը ՌԴ-ին առաջարկներ է ներկայարցել, սպասում ենք․ Եղիշե Կիրակոսյան

14:05, 28 սեպտեմբեր 2023
Հռոմի ստատուտի մասով ապրիլ ամսին Հայաստանը ՌԴ-ին առաջարկներ է ներկայարցել, սպասում ենք․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ԱԺ հանձնաժժողովում Հռոմի ստատուտի վավերցման հիմնական զեկուցողն էր։ Լրատվամիջոցների հետ զրույցում Կիրակոսյանը հարցին, թե  վավերացումից հետո ինչ է սպասվում Վլադիմիր Պուտինին, եթե  նա, օրինակ, ժամանի Հայաստան, ասաց, որ երկրների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ՝ ապրիլ ամսին, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին, տեսնենք»,-ասել է Կիրակոսյանը։