Եվլախում սպասվում է հերթական հանդիպումը ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
Այս մասին հայտարարել է այդ հանդիպումներում ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Ռամին Մամեդովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Արցախում իրականացրած վերջին ռազմական գործողություններից հետո ԼՂ և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների միջև կայացել է երկու հանդիպում՝ համապատասխանաբար Եվլախում և Իվանյանում (Խոջալու)։
Բանակցությունների ընթացքում քննարկվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման հարցերը։