Հետևեք մեզ։

Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու ՀՀ քաղաքացիների արձակումը. Օսկանյան

14:55, 28 սեպտեմբեր 2023
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու ՀՀ քաղաքացիների արձակումը. Օսկանյան

Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։ 

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին  նախարար Վարդան Օսկանյանը.

«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։ Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։

 

Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան։

 

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։

 

Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ ապրելու համար։

 

Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։

 

Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարագային։

 

Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»։