ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը թշնամական է անվանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Այդ որոշումները չափազանց թշնամական են մեզ համար»,- ասել է նա։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտին կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված որոշման մասին (խմբ․ Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալը): Մենք գիտենք, որ Երևանին սրա մասին շատ լավ հայտնի է, սա մենք չենք ողջունում»,- ասաց Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի գործողությունների մասին։