Հուսահատությունը մեղք է․ ճմարտություն է մեզ համար եղել և այսօր մնում է շատ արդիական։ Այս մասին այսօր՝ դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե հայկական Արցախի էջը փակված չպիտի՞ համարել, Սերժ Սարգսյանն ասաց․«Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու։ Ի դեպ, պետք է ասեմ, որ թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձեն բացատրել այս ճշմարտությունը ևս»։