Հետևեք մեզ։

Երևանում 18-ամյա աղջիկը իրեն կամրջից հեռացրած ոստիկանների մեքենայից դիմել է փախուստի ու նետվել ցած․ նա ընկել է տանիքի վրա․ Shamshyan.com

16:18, 28 սեպտեմբեր 2023
Երևանում 18-ամյա աղջիկը իրեն կամրջից հեռացրած ոստիկանների մեքենայից դիմել է փախուստի ու նետվել ցած․ նա ընկել է տանիքի վրա․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում քաղաքացիները Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի երիտասարդ աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, գրում է Shamshyan.com-ը։

Քաղաքացիներին հաջողվել է նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել անվտանգ վայր, ապա դեպքի վայր են ժամանել պարեկները, բժիշկների խումբն ու փրկարարները։Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան և մինչ նրան ջուր կհասցնեին, նա ավտոմեքենայից դիմում է փախուստի, անցնում ճանապարհը և կամրջից նետվում, ապա 7 մետր բարձրությունից ընկնում ռեստորանային համալիրի տանիքի վրա։

Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նրա իջեցնում են և պատգարակով մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում ու տեղափոխում «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սերինե Ա․-ն է։