Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը շարունակում է ծանրաբեռնված մնալ, վերջին տվյալներով ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68 386 քաղաքացի։ Բռնի տեղահանված անձինք դժվար ճանապարհ են անցնում․ այդ ճանապարհին մահեր են գրանցվում, նաև ծնունդներ։ Քիչ առաջ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ տեղահանված քաղաքացին ցույց է տալիս, իրենց իրերով բարձած որ մեքենան թալանել են։