Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը 30 ավտոբուս է տրամադրել, որպեսզի մեքենա չունեցող արցախցիները տեղափոխվեն ՀՀ

16:40, 28 սեպտեմբեր 2023
Ադրբեջանական կողմը 30 ավտոբուս է տրամադրել, որպեսզի մեքենա չունեցող արցախցիները տեղափոխվեն ՀՀ

Ադրբեջանական կողմը հայտնում է, թե ԼՂ ներկայացուցիչները դիմել են իրենց ՀՀ տեղափոխվելու համար ավտոբուսներ տրամադրելու համար։

«Տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 28-ին Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով 30 մեծ ավտոբուս է ուղարկվել։

Այս մեքենաները նախատեսված են Ստեփանակերտ քաղաքում և մերձակա շրջաններում բնակվող քաղաքացիական անձանց տեղափոխելու համար, ովքեր չունեն սեփական մեքենաներ»։