Ադրբեջանի նախագահի աշխատակազմը դիմել է Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող հայերին։
Ըստ հաղորդագրության՝ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ նրանց նախնական հաշվառումն իրականացնելու ուղղությամբ։ Հաշվառումը թույլ կտա նրանց լուծել սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրները։
Աշխատակազմը նաև հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե է տրամադրել՝ դիմել ցանկացողների համար։