Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

17:09, 28 սեպտեմբեր 2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ:

Այս մասին «Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է:

Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը: