Հետևեք մեզ։

Թեև իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ ընդդիմության կողմից ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

17:48, 28 սեպտեմբեր 2023
Թեև իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ ընդդիմության կողմից ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան
 
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․ 
 
«Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:
Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»: