Հետևեք մեզ։

Ու դեռ ինչեր չգիտեք, որ պիտի իմանաք, հետո փոշմանեք, բայց այդպես էլ չեք իմանա, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը կայացրել Արցախ մեկնելու որոշումը, ավելի ճիշտ` կիմանաք, բայց չեք հավատա․ Մանե Թանդիլյան

19:17, 28 սեպտեմբեր 2023
Ու դեռ ինչեր չգիտեք, որ պիտի իմանաք, հետո փոշմանեք, բայց այդպես էլ չեք իմանա, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը կայացրել Արցախ մեկնելու որոշումը, ավելի ճիշտ` կիմանաք, բայց չեք հավատա․ Մանե Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին։
 
Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
 
«Ու նա գիտեր, որ չի գնահատվելու ու երբեք չի էլ սպասել գնահատանքի. արել է այն, ինչ իր հայկական արյունն է թելադրել։
Իրեն շատ բնորոշ է նաև այն, որ շատերը նրա առևանգման դեպքից հետո են իմանում, թե ինչեր է արել հայկական աշխարհի և ամեն հայկականի պատիվը բարձր պահելու համար։
 
Ու դեռ ինչեր չգիտեք, որ նոր պիտի իմանաք, հետո փոշմանեք ու զղջաք, թե ինչերում եք զրպարտել նրան կամ չեք սաստել զրպարտողներին։ Բայց այդպես էլ չեք իմանա, թե ինչպես է նա կայացրել Արցախ մեկնելու որոշումը։ Ավելի ճիշտ` կիմանաք, բայց չեք հավատա։
 
Որովհետեւ հավատալու համար պետք է նրա պես նվիրում ունենաս ամեն հայկականին։
Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։
 
Ու անել դա խորապես գիտակցված, թե ինչ է սպասվում... Այո, այսպիսի ընտրություն հնարավոր է անել միայն գիտակցված` հստակ կանխատեսելով` ինչ է սպասվում, և ամեն հայկականի հանդեպ աննախադեպ ակնածանքով։
 
Իսկ որոշները որոշեցին չտեսնել։ Չտեսնելը ո՞րն է, ապականել ամեն լավ բան, ինչ հայկական է։
 
Ռուբեն Վարդանյանը այս փորձությունը պատվով է անցնելու, բայց անպատիվ է մնալու այս ամենը չտեսնող, այս ամենը ուրացող, այս ամենը ոչնչացնող մեր մեջի տականքը։
Քեզ հետ ենք, Ռուբեն...»։