Հետևեք մեզ։

Արցախից բռնի տեղահանված 74 400 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին

21:00, 28 սեպտեմբեր 2023
Արցախից բռնի տեղահանված 74 400 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին

ԼՂ-ից բռնի տեղահանված 55240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում, նրանցից 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատում` 3665, Արմավիրում`  1231, Գեղարքունիքում՝ 1542, Լոռիում` 663, Կոտայքում` 4156, Շիրակում՝ 783, Սյունիքում` 1958, Վայոց Ձորում՝ 1070, Տավուշում՝ 797 անձ»։