Հետևեք մեզ։

Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ

14:46, 21 մարտ 2023
Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի բնակչի առևանգելու մասին լուրեր ես էլ եմ լսել, հիմա մեկնում եմ դեպքի վայր։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ադրբեջանցիները բնակչի են առևանգել։
Համայնքնապետն այլ մանրամասներ չհայտնեց, ասաց կտեղեկանա դեպքի վայրում։

Նշենք, որ «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը գրել էր, որ դեպի Վերիշենի դիրքեր գնացող քաղաքացու են առևանգել։