Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ նոր ընտրությունների գնալու համար հարկավոր է միայն, որ իրենք ներկա չգտնվեն Երևանի ավագանու առաջին նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։