Հետևեք մեզ։

Ստեփանակերտի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

10:16, 29 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Արցախի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ 

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ 

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։