Ֆրանսիացի լրագրող Ժիլ Բադերն այս օրերին Գորիսում է, լուսնկարում է բռնի տեղահանված արցախցիներին։
Նա գրել է.
«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով։ Նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն... այսքանն էի ուզում գրել։
Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով...»։