Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին նախագահի հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ոչ մի նախագահ իրավունք չունի հրամանագրով լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով լձևավորված Հանրապետությունը.
Սույն հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։
Դա անվավեր է և ոչինչի մասին»,- գրել է Բեգլարյանը։