Հետևեք մեզ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է․ նա Փաշինյանի նկատմամբ բռնության կոչեր է հնչեցրել

10:52, 29 սեպտեմբեր 2023
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է․ նա Փաշինյանի նկատմամբ բռնության կոչեր է հնչեցրել
 
Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառումներում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Սեպտեմբերի 28-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել էր։
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: