Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանը պատրաստ է միանալ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի՝ ավագանու առաջին նիստի բոյկոտին, սակայն ունի պայման

11:58, 29 սեպտեմբեր 2023
Վարդան Ղուկասյանը պատրաստ է միանալ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի՝ ավագանու առաջին նիստի բոյկոտին, սակայն ունի պայման

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքիё Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը, եթե իր հետ պայմանագիր կնքեն, որ ընտրություններից հետո ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին են հանձնելու։ 
 
Ղուկասյանը Մարությանին 10 օր ժամանակ է տվել՝ իր նոր պայմաններին ծանոթանալու և համաձայնելու համար, հակառակ դեպքում  «Հանրային ձայն» կուսակցությունը չի բոյկոտի Երևանի ավագանու նիստը։
 
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին և գնում են նոր ընտրությունների ճանապարհով։