Հետևեք մեզ։

Ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարն ու Սամվել Բաբայանը ներկա են Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը

12:03, 29 սեպտեմբեր 2023
Ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարն ու Սամվել Բաբայանը ներկա են Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը

Ադրբեջանական հարձակման հետևանքով օրեր առաջ զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Նրա աճյունը տեղափոխել են Երևան, աճյունը կամփոփվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը մասնակցում է նաև ծնունդով մարտունեցի, Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ոչ հայամետ հայտարարություններով ու գործուենությամբ աչքի ընկած, Արցախի համար որևէ արցախամետ հայտարարություն չարած ու այս ամենի պատասխանատվությունը կիսող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սամվել Բաբայանը, որը նույնպես Արցախի հայկականության քարոզով աչքի չէր ընկնում, և ըստ իրեն՝ հաջողվել է Արցախից գալ Հայաստան, նույնպես ներկա է հուղարկավորությանը։


Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամի 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Անձնուրաց մարտերից հետո արցախյան հերոսական բանակը ստիպված էր վայր դնել զենքերը։ Դրան հաջորդեց բռնի տեղահանումը, Արցախը դատարկվում է։