Հետևեք մեզ։

Ցանկալի կլինի, որ ԼՂ ՊԲ զինծառայողները ծառայության անցնեն ՀՀ ՊՆ-ում․ փոխնախարար

12:05, 29 սեպտեմբեր 2023
Ցանկալի կլինի, որ ԼՂ ՊԲ զինծառայողները ծառայության անցնեն ՀՀ ՊՆ-ում․ փոխնախարար

ՀՀ սահմաններին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Թե որ ուղղություններով կան ադրբեջանական զորքերի կուտակումներ՝ Արման Սարգսյանը չմանրամասնեց։

 

«Հայաստանը հայտնվել է սահմանային գոտում, եթե կուտակումներ լինում են, ապա վերաբերում է բոլոր հատվածներին, բայց այս պահին լարման միտում չի նկատվում»,- ասաց Սարգսյանը։

 

Անդրադառնալով Արցախի ՊԲ զինծառայողների ծառայության խնդրին՝ նա նշեց՝ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության անցնեն ՀՀ ՊՆ-ում․ «Ցանկալի կլինի, եթե ԼՂ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, քանի որ իրենք մեր հայրենակիցներն են, իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ ԶՈՒ-ին։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»։