Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 88780 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ ըստ սահմանահատման ցուցանիշների՝ ԼՂ-ից ՀՀ տեղափոխվողների թվի դինամիկան դանդաղում է։
Բաղդասարյանը հավելել է, որ այն ավտոբուսները, որոնք երեկ մեկնել էին Ստեփանակերտ և արդեն իսկ Հայաստան են տեղափոխել շուրջ 2000 քաղաքացու, նորից մեկնելու են Ստեփանակերտ՝ ցանկացողներին ՀՀ տեղափոխելու նպատակով։
Նա նշել է, որ արդեն իսկ ՀՀ-ում հաշվառվել է 63483 անձ։ Պետության կողմից առաջարկված կեցավայրից օգտվել է 20306 անձ։