Հետևեք մեզ։

Ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են, հորդորում եմ լծվել հաշվառման գործընթացին․ Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ տեղափոխված արցախցիներին

12:23, 29 սեպտեմբեր 2023
Ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են, հորդորում եմ լծվել հաշվառման գործընթացին․ Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ տեղափոխված արցախցիներին

Հաշվառման գործընթացը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշել է, որ այս պահին ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 88 780 անձանցից 63 483 անձ հաշվառվել են և հորդորով դիմել ԼՂ-ից տեղափոխված քաղաքացիներին։

«Հորդորում եմ այն անձանց, ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են օրերի ընթացքում, լծվեն հաշվառման գործընթացին։ Եթե Վայքում կամ Գորիսում չեք հասցրել հաշվառվել, դիմեք մարզային կենտրոններին»,- ասել է նա։