Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կովսականում։
«Ակտիվ փուլում է Հորադիզից Կովսական (խմբ․) երկաթուղու շինարարությունը, շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին, ապա՝ Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս հատվածի շինարարությունը», - ասել է նա։