Արցախից հասնող լուսանկարներն այլևս պատմական են։ Արցախցիներն այսօր վերջին լուսանկարներն են հրապարակում պատմական հայրենիքից։
Աննա Մանգասարյանը լուսանկարով ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Վերածնունդ անունը կրող Ստեփանակերտի գլխավոր հրապարակին հարող տարածքը։
Վերածննդի հրապարակում, որ տոներ էին նշվում, այժմ ռուս խաղաղապահների տանկն է, կապկպած իրեր, ու վերջին անգամ այդ հրապարակում նստած մարդիկ, որոնք սպասում են դեպի Հայաստան գալուն։