Հետևեք մեզ։

Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցին

15:03, 29 սեպտեմբեր 2023
Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցին

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շարունակությումը դեռևս պարզ չէ, դա կքննարկվի Բաքվի հետ։ Այս մասին համապատասխան հարցին ի պատասխան ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ մենք այժմ խոսում ենք առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը, Պեսկովն ասել է, որ Մոսկվան հույս ունի կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակել այդ աշխատանքը։