Հայաստանում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի թիմը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ սահմանից ոչ հեռու՝ աջակցություն ցուցաբերելով բռնությունից փրկվող ընտանիքներին: Այս մասին թվիթերյան օգտահաշվում գրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի ՄքՔեյնը։
«Մենք վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2000 մարդու տաք սնունդ ապահովելու համար և պատրաստվում ենք անհրաժեշտության դեպքում արագորեն ընդլայնել օգնությունը ողջ երկրում»,- գրել է նա։