Ժամը 16։00-ի դրությամբ մոտ 93 հազար բռնի տեղահանվածներ ԼՂ-ից այս պահի դրությամբ տեղափոխվել են ՀՀ։ Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակը։
Ավելի ուշ մանրամասներ ներկայացնելով քաղաքացիների հաշվառման գործընթացի վերաբերյալ՝ Նազելի Բաղդասարյանը օգտագործեց Արցախ անվանումը, այնուհետև ներողություն խնդրեց։
«Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է, միավագ տրվում է 100 հազար դրամ»,- նշել է Բաղդասարյանը։